Մենք հանդիսանում ենք ճարտարապետների և դիզայներների վստահելի արտադրական գործընկեր՝ առաջարկելով տեխնիկապես ճշգրիտ, էսթետիկ և իրագործելի մետաղական լուծումներ՝ սկսած գաղափարի փուլից մինչև վերջնական արտադրություն և տեղադրում։
Մեր մոտեցումը հիմնված է նախագծի ամբողջական ընկալման, տեխնիկական մանրամասների խորքային վերլուծության և ստեղծարար լուծումների ճշգրիտ իրագործման վրա։
Առաջարկում ենք՝
- նախագծերի տեխնիկական վերլուծություն
- մետաղական կոնստրուկցիաների ինժեներական հաշվարկ
- բարդ տարրերի պատրաստում (ֆասադային դեկորներ, ստվերամակերեսներ, ծածկեր և այլն)
- ճշգրիտ համապատասխանեցում էսքիզներին և BIM/3D նախագծերին
Մեր արտադրական ներուժը թույլ է տալիս արտադրել անգամ ամենաբարդ և անհատականացված ճարտարապետական տարրերը։
