Արժեքը հաշվարկվում է անհատապես, այն կախված է մետաղի հաստությունից, պերֆորացիայի դիամետրից, ճկման անկյունից, ծածկույթի տեսակից և նախագծի այլ բնութագրերից։ Տեխնիկական տվյալները ստանալիս մեր թիմն իրականացնում է արագ և ճշգրիտ հաշվարկ։
Մենք պատրաստում ենք մետաղական էլեմենտներ հատուկ չափերով և անհատական նախագծմամբ՝ ամբողջությամբ համապատասխանեցնելով պատվիրատուի տեխնիկական պահանջներին, դիզայնին և շահագործման պայմաններին։
Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև նախագծում և 3D մոդելավորում՝ առավել ճշգրիտ արդյունք ապահովելու համար։
Մենք առաջարկում ենք մետաղական արտադրանքի փոշեներկում տարբեր գույներով՝ էլեկտրոստատիկ նստեցման մեթոդով։
Գույները ընտրվում են ըստ RAL գունապնակի, ինչը թույլ է տալիս լիովին համապատասխանեցնել արտադրանքը նախագծի դիզայնին և միջավայրին։
Արտադրությունում օգտագործվող մետաղը ենթարկվում է համապատասխան մակերեսային մշակման՝ կոռոզիայից պաշտպանվելու համար։
Կախված կիրառությունից՝ իրականացվում է հակակոռոզիոն նախապատրաստում և փոշեներկում էլեկտրոստատիկ նստեցման մեթոդով, ինչի շնորհիվ արտադրանքը դիմացկուն է խոնավության, եղանակային ազդեցությունների և ժանգոտման նկատմամբ։
Արտադրության համար կիրառվում են բացառապես բարձրորակ մետաղներ, որոնց ընտրությունը կախված է կիրառության նպատակից և նախագծի տեխնիկական պահանջներից։
Օգտագործելով բարձրորակ մետաղներ՝ մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի հուսալիությունն ու դիմացկունությունը։
