«Metal Works» ընկերությունը իրականացրել է Կիրանցի սահմանային հատվածում պաշտպանական պատի մետաղական կոնստրուկցիաների արտադրությունն ու տեղադրումը։ Մեր թիմի կողմից նախագծված և պատրաստված կառուցվածքը ապահովում է տարածքի լրացուցիչ պաշտպանություն, անվտանգություն և կայունություն՝ համապատասխանելով ինժեներական բարձրագույն ստանդարտներին։
Մենք շարունակաբար ներգրավված ենք պետական և համայնքային նշանակության ինժեներական նախագծերում՝ առաջարկելով որակյալ արտադրություն, ճշգրիտ մետաղամշակում և ժամանակին իրականացվող աշխատանքներ։
