Ճարտարապետներ և դիզայներներ

Մենք հանդիսանում ենք ճարտարապետների և դիզայներների վստահելի արտադրական գործընկեր՝ առաջարկելով տեխնիկապես ճշգրիտ, էսթետիկ և իրագործելի մետաղական լուծումներ՝ սկսած գաղափարի փուլից մինչև վերջնական արտադրություն և տեղադրում։

Մեր մոտեցումը հիմնված է նախագծի ամբողջական ընկալման, տեխնիկական մանրամասների խորքային վերլուծության և ստեղծարար լուծումների ճշգրիտ իրագործման վրա։
Առաջարկում ենք՝

  • նախագծերի տեխնիկական վերլուծություն
  • մետաղական կոնստրուկցիաների ինժեներական հաշվարկ
  • բարդ տարրերի պատրաստում (ֆասադային դեկորներ, ստվերամակերեսներ, ծածկեր և այլն)
  • ճշգրիտ համապատասխանեցում էսքիզներին և BIM/3D նախագծերին

Մեր արտադրական ներուժը թույլ է տալիս արտադրել անգամ ամենաբարդ և անհատականացված ճարտարապետական տարրերը։