Առաքելություն և տեսլական


ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է

Առաջարկել լուծումներ սև ու գունավոր մետաղների մշակման ոլորտում՝ ներկայիս գործող համաշխարհային ստանդարտներին համապատասխան, բարձր ճշտությամբ և կրկնելիությամբ։

Թվայնացված արտադրական գործընթացների միջոցով նվազեցնել արտադրական սխալանքի ռիսկերն, ապահովել առավելագույն ճշգրտություն և միջազգային որակ։ Միջազգային ստանդարտները ներդնել Հայաստանում և վերափոխել մետաղամշակման որակի ընկալումը երկրում։

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆՆ Է

Դառնալ տարածաշրջանում առաջատար՝ ճշգրիտ մետաղամշակման, բարդ մետաղական կոնստրուկցիաների, էլեմենտների և պատրաստվածքների արտադրության ոլորտում։

Մեր արժեքներն են

Ազնվություն


Ազնվությունը մեր աշխատանքի հիմքն է։ Մենք հավատարիմ ենք արդարության ու պատասխանատվության սկզբունքներին՝ յուրաքանչյուր համագործակցության և որոշման մեջ։

Անվտանգություն

Գործում ենք բաց ու հստակ։ Մեր գործընկերներն ու հաճախորդները միշտ ստանում են ճշգրիտ տեղեկատվություն՝ նախագծերի ընթացքի և արժեքների մասին։

Թափանցիկություն


Մենք գործում ենք բաց ու հստակ։ Մեր գործընկերներն ու հաճախորդները միշտ ստանում են ճշգրիտ տեղեկատվություն՝ նախագծի ընթացքի, ժամկետների ու արժեքների մասին։ Թափանցիկությունը մեզ համար վստահության և երկարաժամկետ համագործակցության հիմնական պայմանն է։

Պրոֆեսիոնալիզմ


Մենք համադրում ենք ճշգրտությունը, ստեղծարարությունը և տեխնոլոգիան՝ առաջարկելով լուծումներ, որոնք համապատասխանում են ամենաբարձր ստանդարտներին։ Մեր մասնագետները մշտապես զարգանում են, որպեսզի Metal Works անունը մնա որակի և վստահության խորհրդանիշ։

Թիմային աշխատանք


Մեր ուժը մեր թիմն է։ Յուրաքանչյուր անդամ իր գիտելիքով ու փորձով նպաստում է ընդհանուր հաջողությանը։ Մենք միասին ենք կիսում ինչպես հաղթանակները, այնպես էլ դժվարությունները՝ վստահ լինելով, որ միասնական ջանքերով արդյունքը կլինի լավագույնը։