
Ամրացման անկյունակ էուժեղացնող թիթեղով
Նախատեսված է ուղղահայաց և հորիզոնական տարրերի միացման համար։ Միջին թիթեղը բարձրացնում է կառուցվածքի կոշտությունը։
Օգտագործվում է՝
- մետաղական կամ փայտյա շրջանակների ամրացման,
արևային պանելների կամ արդյունաբերական սարքավորումների բազային հենակների կառուցման ժամանակ

U-աձև ամրան
Մի քանի օվալաձև անցքերով են, որոնք նախատեսված են պտուտակների կամ ամրակների տեղադրման համար։ Այն օգտագործվում է պրոֆիլային համակարգերում՝ օրինակ՝ ալյումինե կամ պողպատե կառուցվածքների ամրացման համար։

Ամրան
Թույլ է տալիս միացնել մետաղական պրոֆիլներ՝ տարբեր ուղղություններով (օրինակ՝ 90° անկյան տակ կամ թեք դիրքով)։ Օգտագործվում է հիմնականում այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ամուր, բազմակողմանի միացում։

Անկյունային ամրան
Նախատեսված է մետաղական պրոֆիլների միացման համար՝ ֆիքսված 90° անկյան տակ։
Կիրառվում է այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է ճշգրիտ անկյունային միացում, բարձր մեխանիկական ամրություն և կոնստրուկցիայի ձևի կայունություն։
Ապահովում է արագ և հուսալի մոնտաժ՝ հատկապես շրջանակային և կրող կառուցվածքներում։

Մետաղական միացնող անկյունակներ
Մետաղական պրոֆիլների կամ կարկասների միացում (օր.՝ տաղավարներ, պատնեշներ, բաժանարարներ),
Օգտագործվում են մետաղական կոնստրուկցիաներում, արևային պանելների համակարգերում, դարակաշարերում և այլն,
Երկարավուն անցքերը հնարավորություն են տալիս կարգավորելի ամրացում անել՝ ըստ տեղադրման ճշգրտության։

Մետաղական միացնող անկյունակներ
Օգտագործվում են մետաղական կամ փայտյա կոնստրուկցիաների ամրացման և միացման համար՝ հիմնականում ուղղանկյուն (90°) անկյան տակ։
Այս անկյունակները կարգավորվող միացնող մետաղական անկյունակներեն, որը ապահովում է կոնստրուկցիայի տարրերի ամուր և ճշգրիտ միացում։
